Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Մշակույթի բնաջնջումը պատերազմական գործողությունների շարունակություն է

Մշակույթի բնաջնջումը պատերազմական գործողությունների շարունակություն է

Mon, 14 Sep 2026 11:28:55 +0400


ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանման խնդրին՝ ընդգծելով, որ դրա դեմ ուղղված գործողությունները ևս պետք է դիտարկել պատերազմի շարունակության համատեքստում։

Նրա խոսքով՝ սահմանին կրակոցների բացակայությունը դեռևս չի նշանակում, որ տարածաշրջանում բոլոր խնդիրներն ու հակամարտության հետևանքները վերացած են։

«Ինչքան էլ ասեք՝ սահմանին կրակոց չկա, հետևաբար խաղաղություն է, մեր մշակույթի բնաջնջումը պատերազմական գործողությունների շարունակություն է», — հայտարարել է Գրիգորյանը։

Պատգամավորը պահանջել է, որպեսզի Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով արձագանքեն հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ առկա խնդիրներին։

Անդրադառնալով Գանձասարին՝ Աննա Գրիգորյանը շեշտել է դրա հայկական պատկանելությունը և կարևորել պատմական փաստերի անխաթար ներկայացումը։

«Գանձասարը հայկական է ու չպետք է թույլ տալ, որ փաստերը խեղաթյուրվեն», — նշել է նա։

Գրիգորյանը նաև ընդգծել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անընդունելի է սեփական պատմական անցյալի և ինքնության ժխտումը։

«Խաղաղություն երբևէ չեն կառուցում՝ սեփական պատմության ուրացման ճանապարհով», — հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը հրամայել է ԱՄՆ բանակին պատրաստվել այլմոլորակայինների դեմ ռազմական գործողություններին. BILD

Թրամփը հրամայել է ԱՄՆ բանակին պատրաստվել այլմոլորակայինների դեմ ռազմական գործողություններին. BILD Sun, 13 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով