Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին

Thu, 21 May 2026 22:30:58 +0400


Բելառուսի ղեկավարությունը «պետք է զգոն լինի, այսինքն՝ իրատեսորեն հասկանա, որ հետևանքներ կլինեն, եթե Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ ձեռնարկվեն», – հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք հնարավորություն ունենք ամրապնդելու մեր դիրքերը, ինչպես նաև ունենք կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելու ռուսական տարածքների դեմ. այնտեղից կարող է սպառնալիք ծագել», – Telegram-ում հավելել է Ուկրաինայի նախագահը։

Միջուկային եռյակը պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ինքնիշխանության երաշխավորը, ավելի վաղ՝ այսօր, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

«Հաշվի առնելով աշխարհում աճող լարվածությունը և նոր սպառնալիքների ու ռիսկերի ի հայտ գալը, մեր միջուկային եռյակը, ինչպես նախկինում, պետք է ծառայի որպես ինքնիշխանության հուսալի երաշխավոր…», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Բելառուսի առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է Բելառուսում և Ուկրաինայում՝ ցանկացած վայրում հանդիպել Զելենսկու հետ՝ քննարկելու երկկողմանի հարաբերությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026 …