Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Թուրքիայում ընդդիմադիր կառույցի կին նախագահ է ձերբակալվել

Թուրքիայում ընդդիմադիր կառույցի կին նախագահ է ձերբակալվել

Mon, 10 Aug 2026 16:00:35 +0400


Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող «Շահադիտական նպատակներով հանցավոր խմբավորում ստեղծելու» և «կաշառակերության» հատկանիշներով ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է «Նոր կուսակցության» (Yeni Parti) Մանիսայի նահանգային կառույցի հիմնադիր նախագահ Իլքսեն Օզալփերը։

Հետաքննությունը հիմնված է պաշտոնանկ արված Ուշաքի քաղաքապետ Օզքան Յալըմի ցուցմունքների, ինչպես նաև «Հանցավոր եկամուտների հետաքննության խորհրդի» (MASAK) զեկույցների և «Հեռախոսային զանգերի վերծանման» (HTS) տվյալների վրա։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Մանիսայի քաղաքապետարանի խորհրդական Դեմիրհան Գյոզաքանը, նրա վարորդը և «Şehzadeler A.Ş.» ընկերության գլխավոր տնօրենը, փոխանցում է Ermenihaber-ը։

«Նոր կուսակցության» ղեկավարությունը խստորեն դատապարտել է այս որոշումը։ Ադանայի պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը հայտարարել է, որ ձերբակալությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունի՝ շեշտելով, որ սա ընդդիմությանը լռեցնելու փորձ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Sun, 20 Sep 2026 …