Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2026

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ

Ինչ վիճակում է քիչ առաջ գտնված նորածին երեխան. Մանրամասներ

Mon, 10 Aug 2026 22:10:32 +0400


Քիչ առաջ գրել էինք,որ Երևանի բակերից մեկում կտորի մեջ փաթաթված նորածին են գռել։ Ոստիկանությունից դեպքի առնչությամբ հայտնում են. «Օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով