Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանում տատը սպանել է նորածին թոռանը․ դատաքննությունն ավարտվել է

Ադրբեջանում տատը սպանել է նորածին թոռանը․ դատաքննությունն ավարտվել է

Fri, 25 Sep 2026 23:30:31 +0400


Ադրբեջանի Նախիջեւանի ԻՀ-ում ավարտվել է աղմակահարույց դատավարություն։ 1974 թվականին ծնված կինը, համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, մեղադրվում էր իր նորածին թոռանը սպանելու մեջ։ Դատաքննության ընթացքում հայտնի են դարձել գործի՝ կարելի է ասել՝ սահմռկեցնող մանրամասները։ Համաձայն հրապարակումների, երեխային ծննդաբերել է ամբաստանյալի դուստրը։ Հանցագործության պատճառ է եղել այն, որ երեխան լույս աշխարհ է եկել արտամուսնական կապի արդյունքում։ Երեխան ծնվել է տեղի ծնդդատանը։ Մոր ու մանկան դուրսգրումից հետո տուն վերադառնալիս էլ՝ կինը խեղդամահ է արել նորածին թոռանը՝ հենց ավտոմեքենայի մեջ։ Որպեսզի երեխայի լացի ձայնը լսելի չլինի, խնդրել է վարորդին բարձրացնել մեքենայում եղած ձայնարկիչի ձայնը։

Ամբաստանյալի աթոռին հայտնված տատը երեխային դեմքով շրջել է բարձի վրա ու սեղմել այնքան, մինչեւ երեխան խեղդամահ կլինի՝ թույլ չտալով, որ շնչի։ Դա տեւել է 10-15 րոպե։ Տուն հասնելուն պես՝ նախ երեխայի դիակը թաքցրել են տան մոտակա շինություններից մեկում, ապա՝ նետել կոյուղու փոսի մեջ, որը գտնվել է բակում։ Ամբաստանյալ կինը հայտարարել է, որ դա արել է, որպեսզի չխայտառակվի։ Դատարանը նրան դատապարտել է 14 տարվա ազատազրկման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ

Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով