Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Ավինյա՛ն, մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի

Ավինյա՛ն, մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի

Fri, 25 Sep 2026 23:23:19 +0400


Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։
Հանուն պաշտոնի, փողի ու իշխանության կարելի՞ է սեփական հերոսներին մոռանալ։ Ո՞ւր մնաց պատիվը, նամուսը, թասիբը։ Ո՞ւր մնաց այն արժանապատվությունը, որը պետք է ունենա հայ մարդը, առավել ևս՝ պետական պաշտոն զբաղեցնողը։

Հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու։
Ամոթ է այն իշխանությունը, որը սեփական հերոսների փոխարեն փորձում է մոռացության պարտադրել նրանց հիշատակը։

Հերոսներին չեն ջնջում։ Հերոսներին հիշում են, խոնարհվում ու փոխանցում սերունդներին։ Իսկ նրանց հիշատակի դեմ գնացողները վաղ թե ուշ պատասխան են տալու ժողովրդի ու պատմության առաջ

Գրել է Միհրան Մախսուդյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել

Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել Mon, 21 Sep 2026 11:52:27 +0400 ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով