Ու՞ր է 57 քառ. կմ-ն

Ու՞ր է 57 քառ. կմ-ն

Tue, 11 Aug 2026 12:59:26 +0400


ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ պաշտոնական թվերի տարբերությանը։

Պատգամավորը նշել է, որ տարիներ շարունակ քննարկվում է Հայաստանի սահմանների և տարածքի ճշգրիտ չափի հարցը։ Նրա խոսքով՝ 1979 և 1980 թվականներին հրապարակված խորհրդային հանրագիտարաններում Հայաստանի տարածքը ներկայացված է 29 800 քառակուսի կիլոմետր։

Խաչատրյանը հետաքրքրվել է, թե երբ է շրջանառության մեջ հայտնվել Հայաստանի տարածքի 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշը՝ ընդգծելով, որ երկու թվերի միջև կա 57 քառակուսի կիլոմետր տարբերություն։

Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է, որ այդ փոփոխության կոնկրետ ամսաթիվը նշել չի կարող։ Միաժամանակ նա նշել է, որ անկախ Հայաստանի դասագրքերում արդեն իսկ օգտագործվում է 29 743 քառակուսի կիլոմետր ցուցանիշը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու ժամանակը

Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու ժամանակը Wed, 02 Sep 2026 19:15:04 +0400 Իհարկե, Հայաստանի իշխանություններն իրավունք…

12 րոպե ago

Պահանջում են չեղարկել «վետո»-ի իրավունքը

Պահանջում են չեղարկել «վետո»-ի իրավունքը Wed, 02 Sep 2026 19:00:08 +0400 ԵՄ 11 երկիր պահանջել…

27 րոպե ago

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր Wed, 02 Sep…

38 րոպե ago

Բաժիններ են ներկայացվել 61 անձինք

Բաժիններ են ներկայացվել 61 անձինք Wed, 02 Sep 2026 18:45:55 +0400 ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության…

41 րոպե ago

Հարստացե՞լ են, թե՞ աղքատացել

Հարստացե՞լ են, թե՞ աղքատացել Wed, 02 Sep 2026 18:30:53 +0400 Ընթացիկ տարվա սկզբից ի վեր,…

56 րոպե ago

Մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Wed, 02 Sep 2026 18:18:28 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը…

1 ժամ ago