Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա

«Հրապարակ»․ ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա

Wed, 12 Aug 2026 08:05:28 +0400


Նախկինում գրել էինք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ Ծովինար Թադեւոսյանը, չունենալով մասնագիտական համապատասխան հմտություններ, իր ղեկավարած հիմնարկում՝ Քրեակատարողական ծառայությունում, սոդոմ-գոմոր է ստեղծել` կամայական ազատում է աշխատողներին, հնձում համակարգի պրոֆեսիոնալներին, որոնք համարձակվում են իր հրամանները խմբագրել կամ առարկել՝ մատնանշելով, թե որն է ճիշտը։

Արդյունքում տասնյակ հարյուրավոր աշխատակիցներ կա՛մ ազատվում են, կա՛մ ազատման դիմումներ են գրում, ապա դատարաններում վիճարկում պետի ապօրինի որոշումները։ Ի դեպ, նրա նախորդը՝ Ամբակում Գրիգորյանն էլ էր նույն ոճով աշխատում։ Ըստ Դատալեքսից վերցված տեղեկությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՔԿԾ-ն հերոս հարկատուների հաշվին մոտ 58 մլն դրամ է վճարել այդ կառույցի նախկին եւ ներկա աշխատողների ապօրինի ազատումների դիմաց` դատական վճիռների համաձայն։ Ընդ որում, դատարաններում շարունակվում են քննվել գործեր, որոնց ճակատագիրը եւս նույնն է լինելու, եւ պետական բյուջեի հաշվին նոր փոխհատուցումներ են վճարվելու: Բայց դրանից ո՛չ գործող պետը, ո՛չ նախկինը չեն տուժում: ՔԿԾ նախկին պետը` Ամբակում Գրիգորյանը, նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական եւ շարունակում է պետբյուջեից աշխատավարձ ստանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին Thu, 05 Nov 2026 20:00:28 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն …