Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Պահանջել են ԵՄ Խորհրդի նախագահին հեռացնել բանակցություններից

Պահանջել են ԵՄ Խորհրդի նախագահին հեռացնել բանակցություններից

Sat, 28 Nov 2026 10:00:22 +0400


Եվրամիության մի շարք անդամ պետություններ, որոնք հրաժարվել են ԵՄ բազմամյա՝ 2028-34 թթ բյուջեի քննարկումներից, իրենց խիստ դժգոհությունն են հայտնել ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի որդեգրած մոտեցումից եւ պահանջել հեռացնել նրան բյուջեի հետագա քննարկումներից։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Քննարկման մասնակիցները «պարզապես կատաղել են եվրապաշտոնյայի գործողություններից»;

Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Բելգիան, որոնք կողմնակից են խիստ խնայողության քաղաքականությանը, պահանջել են, որպեսզի նա վայր դնի բյուջետային միջնորդի իր պարտականությունները՝ բանակցությունների ընթացքում։ Հրապարակման մեջ ասված է, որ Եվրամիությունում կարող են նոր կոորդինատոր նշանակել, ով կշարունակի յոթանմյա բյուջեի ձեւավորման աշխատանքները Կոշտայի փոխարեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի զգալի թերակատարմամբ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Պետական բյուջեի եկամուտների գերակատարումն ուղեկցվել է պետական ծախսերի զգալի թերակատարմամբ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Mon, 23 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով