Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Wed, 12 Aug 2026 11:17:59 +0400


ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ.Վ.-ն, Ա.Մ.-ն, Ս.Շ.-ն, Լ.Ե.-ն և Բ.Կ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն և որպես դրա անդամներ հավաքագրել Ա.Մ.-ին, Հ.Գ.-ին, Ա.Դ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Ս.-ին` Վրաստանի Հանրապետությունից օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերը շրջանցելով Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցներ ապօրինի ներմուծելու և վաճառելու համար` մշակելով ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հստակ դերաբաշխված հանցավոր մեխանիզմ:

Մասնավորապես՝ խմբի անդամները 2018-2020 թվականների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ գնած Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իբր իրենց տրված կեղծ լիազորագրերի հիման վրա, 2023-2025 թվականների ընթացքում՝ տարբեր օրերի, կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներ` Ղազախստանի քաղաքացիների կողմից գնված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների և հաշվառման վկայագրերի կորստյան վերաբերյալ և կրկին ստացել հաշվառման համարանիշեր ու հաշվառման վկայագրեր:

Դրանից հետո հանցավոր կազմակերպության անդամները Վրաստանում գնել են հաշվառման վկայագրերում նշված մակնիշներին, թողարկման տարեթվերին և գույներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ, վրաց-հայկական և վրաց-ռուսական միջպետական սահմանների չեզոք գոտիներում պոկել տրանսպորտային միջոցների նույնականացման համարները՝ դրանց փոխարեն փակցրել իրենց մոտ առկա հաշվառման վկայագրում նշված կեղծ նույնականացման համարներն ու հաշվառման համարանիշերը, այդ ավտոմեքենաներով հատել վրաց-հայկական պետական սահմանը՝ ստեղծելով կեղծ տպավորություն, իբր 2018-2020 թվականներին գնված և Ղազախստանում արտահանված ավտոմեքենաները մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն:

Հանցավոր կազմակերպություն ստեղծելու, դրան մասնակցելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու համար 10 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

5 մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել, 218 մեքենա ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին

Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին Wed, 21 Oct 2026 20:45:11 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

50 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Wed, 21…

60 րոպե ago

Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասում

Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասում Wed, 21 Oct 2026 20:30:33 +0400 Իրանը հավաստիացրել է…

1 ժամ ago

Ջարդուփշուր արեք ամեն ինչ, Նիկոլը տեր է

Ջարդուփշուր արեք ամեն ինչ, Նիկոլը տեր է Wed, 21 Oct 2026 20:15:08 +0400 Ստեփանավանի համայնքապետի…

1 ժամ ago

Թաքնվել է իրավապահներից եւ ֆուտբոլային մարզիչ աշխատել

Թաքնվել է իրավապահներից եւ ֆուտբոլային մարզիչ աշխատել Wed, 21 Oct 2026 20:00:50 +0400 Հնդկաստանի Խիմաչալ-Պրադեշ…

2 ժամ ago

Ստեփանավանի քաղաքապետի մեր թեկնածուն 2 ամսով կալանավորվեց. իրենց բնորոշ ձեռագիր է. Լենա Մաթևոսյան

Ստեփանավանի քաղաքապետի մեր թեկնածուն 2 ամսով կալանավորվեց. իրենց բնորոշ ձեռագիր է. Լենա Մաթևոսյան Wed, 21…

2 ժամ ago