Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Պուտինի կոշտ նախազգուշացումը

Պուտինի կոշտ նախազգուշացումը

Wed, 12 Aug 2026 14:30:32 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հայելային կարձագանքի, եթե արևմտյան երկրները բռնագրավեն ռուսական առևտրային նավերը։

Հայտարարությունն արվել է Ռուսաստանի նախագահի՝ Յուժնո-Սախալինսկ կատարած այցի ժամանակ, որտեղ նա «Վարյագ» կառավարվող հրթիռային հածանավից դիտել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունները։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևում է արևմտյան պետությունների գործողություններին և պատրաստ է արձագանքել նավագնացությանը սպառնացող հնարավոր սպառնալիքներին։

Խոսելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ նա ընգծել է, որ ՆԱՏՕ-ն աստիճանաբար «ներթափանցում է» տարածաշրջան։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ՌԴ-ն չի սպառնում Ճապոնիային և չունի տարածքային կամ այլ պահանջներ Տոկիոյի նկատմամբ, սակայն Մոսկվան կապահովի իր շահերի անվտանգությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Wed, 04 Nov 2026 22:27:25 …