ԱԺ-ում Կաթողիկոսի «ընտրությունը» շարունակվում է

ԱԺ-ում Կաթողիկոսի «ընտրությունը» շարունակվում է

Wed, 12 Aug 2026 16:45:58 +0400


Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական օրակարգից անհետացել է, բայց դա չի նշանակում, որ Ազգային ժողովում ՔՊ-ն ինչ ուզում, երգում է։ Իմ կարծիքով՝ հրահանգ է տրվել՝ Ազգային ժողովում ինչքան հնարավոր է նսեմացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վկայությունն այն է, որ Ազգային ժողովում ասես Կաթողիկոսի ընտրությունն է։

Թիթեռնիկների քաշով ՔՊ-ականները (սա այլաբանություն է, խոսքը նրանց ֆիզիկական քաշի մասին չէ) փորձում են տեղից շարժել անշարժելին։ Երբ ֆիզիկական էակը իր ուժերից վեր բան է վերցնում, կողքից նայողը սկսում է ոչ թե բարկանալ, այլ խղճալ նրանց։
Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսին, Թուրքիա կատարած այցի ընթացքում, կոշիկները հանել (ոտաբոբիկ մտել) է Ստամբուլի Կապույտ մզկիթ։ Ինչ-որ բան ասո՞ւմ է ձեզ։ Դա հարգանք է այլ ժողովրդի, անգամ՝ եթե այդ ժողովուրդը մեզ համար պատմականորեն թշնամի է, կրոնական զգացմունքների նկատմամբ։ Այսինքն՝ նա, ի դեմս ՔՊ-ի, հարգում է այլ ժողովրդի կրոնական զգացումները, բայց նույն այդ հարգանքի չափանիշը սեփական ժողովրդի հոգևոր արժեքների նկատմամբ չի տարածում։

Եթե ուրիշի մզկիթ մտնելիս պետք է հանել կոշիկը, գլուխը խոնարհել ու հարգել այդ վայրի սրբությունը, ապա սեփական եկեղեցու ու սեփական ժողովրդի հոգևոր զգացումների նկատմամբ առնվազն նույնքան զգուշավորություն ու հարգանք պետք է լինի։ Բայց այսօր հակառակ պատկերն ենք տեսնում․ ուրիշի սրբության առաջ՝ զգուշավորություն, սեփականի նկատմամբ՝ քաղաքական մուրճ։ Եվ ամենազավեշտալին այն է, որ այդ ամենը ներկայացվում է որպես «նոր Հայաստան»։ Նոր Հայաստանը, պարզվում է, ՔՊ-ական Հայաստանն է, որտեղ մզկիթում պետք է իմանաս՝ ինչպես հարգել ուրիշի հավատը, իսկ Ազգային ժողովում կարելի է սեփական եկեղեցու ու Կաթողիկոսի հասցեին բառապաշարի մրցույթ կազմակերպել։

Բայց մի բան մոռանում են․ եկեղեցին ոչ ՔՊ-ի սեփականությունն է, ոչ էլ որևէ իշխանության ժամանակավոր գույքը։ Կաթողիկոսն էլ քաղաքական իշխանության ենթական չէ։ Երբ պետական իշխանության ներկայացուցիչների հիմնական զբաղմունքը դառնում է հոգևոր առաջնորդին հրապարակային նվաստացնելու մրցավազքը, դա արդեն ոչ թե քաղաքական բանավեճ է, այլ քաղաքական մշակույթի ախտանիշ։

Ու այստեղ «թիթեռնիկների քաշով» այդ ամբողջ քաղաքական ծանրամարտը հատկապես զավեշտալի է․ այնքան ուժ են գործադրում, որ տեղից շարժեն անշարժելին, բայց արդյունքում միայն մի ամբողջ ազգ ու պատմություն են խայտառակում։
Իսկ անշարժելին մնում է տեղում։

Որովհետև եկեղեցին կարող է անցնել իշխանությունների, կուսակցությունների, պատգամավորների ու վարչապետների միջով, բայց իր պատմական ճանապարհը շարունակել։ Իսկ իշխանությունը, որքան էլ բարձր երգի Ազգային ժողովի ամբիոնից, վերջիվերջո մի օր իջնում է այդ ամբիոնից։

Ի վերջո, պետք է արձանագրել՝ ԱԺ-ում Կաթողիկոսի «ընտրությունը» շարունակվում է։ Ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ ե՞րբ եք սկսելու ձեր բուն գործը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների Sat, 26 Sep 2026 23:45:34 +0400 Ռուսաստանի նախագահի հատուկ դեսանորդ, արտասահմանյան…

4 ժամ ago

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս Sat, 26 Sep 2026 23:30:50…

4 ժամ ago

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54…

4 ժամ ago

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400 Ամերիկյան Access Opera…

5 ժամ ago

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը» Sat, 26 Sep 2026 22:45:37 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի…

5 ժամ ago

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

5 ժամ ago