Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Ոչինչ ավարտված չէ. ի՞նչ է սպասվում «Արարատ-Արմենիային»

Ոչինչ ավարտված չէ. ի՞նչ է սպասվում «Արարատ-Արմենիային»

Wed, 12 Aug 2026 20:15:53 +0400


Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցելյեից» կրած պարտությունից հետո Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» եվրոպական մրցելույթը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։

Երևանյան ակումբի հաջորդ հնարավոր մրցակիցն արդեն հայտնի է։ Փլեյ-օֆֆի այս փուլում «Արարատ-Արմենիան» կարող է հանդիպել Ֆինլանդիայի ԿուՊՍ-ի կամ Ռումինիայի «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։

Թե որ թիմն է լինելու հայկական ակումբի մրցակիցը, կորոշվի այս զույգի դիմակայության արդյունքում։

Նշենք նաև, որ «Արարատ-Արմենիան» արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայում: Ուստի եթե անգամ չհաջողվի դուրս գալ Եվրոպա լիգայի հիմնական փուլ, հայկական ակումբը կլինի Կոնֆերենցիաների լիգայում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այժմյան փուլում անպայման բանակցելուն չեն ձգտում

Այժմյան փուլում անպայման բանակցելուն չեն ձգտում Sat, 12 Sep 2026 11:30:00 +0400 Միացյալ Նահանգները չի …