Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Շաբաթվա կեսը լույս չկա, ՀԷՑ-ն ահռելի վնասներ է հասցրել մարդկանց

Շաբաթվա կեսը լույս չկա, ՀԷՑ-ն ահռելի վնասներ է հասցրել մարդկանց

Wed, 12 Aug 2026 22:32:17 +0400


Վերջին օրերին մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ ՀԷՑ-ի տնօրեն Ռոմանոս Պետրոսյանի բնակավայր Աբովյան քաղաքը շաբաթվա կեսը հոսանքազրկված է, իսկ պատճառը ըստ ՀԷՑ-ի՝ վթարների իրար հաջորդող հոսքն է: Բայց նախորդ տարի, երբ ՀԷՑ-ը խլում էին գործարար Սամվել Կարապետյանից, իշխանությունները խոստանում էին, որ անդադար հոսանքազրկումների դեմ պայքարելու են, բայց արի ու տես, որ իրավիճակն օրեցօր վատանում է, և մարդիկ բազում վնասներ են կրում ՀԷՑ-ի այս փնթի ու վատ աշխատանքի արդյունքում:

Մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ այսօր ժամը 16:00-ից մինչ այս պահը Աբովյանը հոսանքազրկված է, իսկ ՀԷՑ-ի օպերատորները խաբում են, անդադար ինչ-որ ժամ են նշում, բայց մինչ այս պահը մարդիկ լույս չունեն, և մթերային խանութներն ահռելի վնասներ են կրել, մասնավորապես՝ խանութների պաղպաղակը փչացել է, և որ ամենասարսափելին է շաբաթվա կեսն այս իրավիճակն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկու ամիս է անցել, իսկ նրանք դեռ հաշվում են ու գնահատում

Երկու ամիս է անցել, իսկ նրանք դեռ հաշվում են ու գնահատում Wed, 12 Aug 2026 …