Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարները» գիրքը

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարները» գիրքը

Tue, 15 Sep 2026 22:40:25 +0400


Լույս է տեսել «Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանի համակենտրոնացման ճամբարները» աշխատությունը։ Գիրքը 500 էջից է բաղկացած։ Հեղինակը ամերիկացի պատմաբան, Մերձավոր Արեւելի ժամանակակից պատմության եւ Հայոց Ցեղասպանության մասնագետ Բեդրոս Դեր-Մաթոսյանն ու Էդիթա Ղզոյանն են։

Գիրքը պատրաստվել է «Հայերը արդի եւ վաղ ժամանակակից աշխարհում» շարքի համար։ Գրքի վրա աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Գրքի հիմքում 2023 թվականին տեղի ունեցած կոնֆերանսի նյութերն են, որը կազմակերպվել է Միհրան Մինասյանի եւ Հարություն Մարությանի կողմից։ Նպատակը՝ ամենամյա պարբերականությամբ քիչ ուսումնասիրված թեմաների ուսումնասիրումն է։ Գիրքը ներառում է տարբեր երկրների պատմաբանների աշխատանքներ, որոնք վկայում են ճամբարներից վերապրածների պատմությունն ու ճամբարային համակարգի անալիզը, կյանքի պայմաններն ու հումանիտար օգնության հետ կապված հարցերը։ Առանձին գլուխներ կան նվիրված երեխաներին, տեղացիների հետ հարաբերություններին եւ օսմանյան օրենսդրությանը։ Ցեղասպանությունը վերլուծվում է համակենտրոնացման ճամբարների համեմատական պատմագիտության սկզբունքով։ Նախագծին աջակցել են Ֆրիդմանի հիմնադրամը, Նեբրասկայի-Լինքոլնի համալսարանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

15 տարեկան տղայի մատները կոտրվել են․ Նարեկ Կարապետյանը Շաքի գյուղում կատարվածի մասին

15 տարեկան տղայի մատները կոտրվել են․ Նարեկ Կարապետյանը Շաքի գյուղում կատարվածի մասին Fri, 02 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով