Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Sun, 08 Nov 2026 23:22:38 +0400


ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։

«ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի սաստկացումը և Ազգային ժողովում 2027թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարի պնդումները, թե մենք ԵԱՏՄ-ից նենց չի որ ավելի շատ բան ենք ստանում քան տալիս ենք, մի բան է նշանակում․ ԵԱՏՄ-ից փաստացի ապահարզանը շատ իրատեսական է։

Բանը հասել է նույնիսկ նրան, որ Ցեղասպանության հուշակոթողի կառուցումը, Սովետական Հայաստանում Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կապակցում են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ Այսինքն, Ցեղասպանությունը Սովետը «հիշեցրեց», որ հայերը թշնամանան թուրքերի հետ։ Հիշեցնեմ, որ ըստ Փաշինյանի, եթե հայերն օտարի ձեռքերում խաղալիք չդառնային, Ցեղասպանություն չէր լինի, հայերն էին մեղավոր։ Չեմ զարմանա, որ վաղն ավելացնեն նաև Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը և հայտարարեն, որ Սարդարապատի ճակատամարտի նպատակը Հայաստանը բոլշևիկների ուղեծրում պահելն էր։ Եթե դիմացինդ, ում դու ընկեր էիր համարում պարզվում, որ թշնամիդ է, ապա այդ ընկեր/թշնամուց որքան հեռու այնքան լավ։ Էլ ո՞վ կհանդգնի քեզ մեղադրել ապահարզանի մեջ։

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու։ Ինչ կլինի երկարաժամկետ կտրվածքով՝ հայտնի չէ։ Բայց կարևոր է այսօր հայտարարել, որ այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ՝ այդքան էլ առավելություններ չեն։ Էսօր էգուց հայկական ծիրանը էժան գնով կվաճառեն ոչ թե Մոսկվայում, այլ թանկ գնով՝ Փարիզում։ Սա կոչվում է կորստի ցավի մեղմում։ Բա մեզ ԵԱՏՄ-ն պե՞տք էր։ Դժգույն ու դժբախտ միություն էր։ Նույն տրամաբանությունն է։ Իսկ եթե գազի գինը թանկի, պարզ է, թե դա ում դավադրությունն է»,- գրել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը. երբ դիտել

Այսօր մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը. երբ դիտել Mon, 02 Nov 2026 11:45:36 +0400 Չինաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով