Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Sun, 08 Nov 2026 14:15:46 +0400


Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։

Արարողությունը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի հավերժացման և նրանց սրբազան հիշատակի հանդեպ հավատարմության կարևորությունը։

Նշենք, որ Սարատովի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար տեղադրվել էր 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կնոջս` Կարինեի հիշատակին

Կնոջս` Կարինեի հիշատակին Sat, 07 Nov 2026 12:49:19 +0400 Կնոջս` Կարինեի հիշատակին КАК ПРЕКРАСЕН ЭТОТ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով