Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Տոման ընդամենը 5 տարեկան է և զրկված է Պապայի ջերմությունից

Տոման ընդամենը 5 տարեկան է և զրկված է Պապայի ջերմությունից

Sun, 26 Apr 2026 15:45:48 +0400


Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինե Գրիգորյանը գրել է․«7 ամիս և դեռ մի ամբողջ կյանք առանց քեզ, Պապ…

Չկա օր, որ ապրենք առանց քո կարոտի, չկա օր, որտեղ չկաս դու՝ մեր հավերժ կարոտ, մեր ամենաանփոխարինելի Պապա։

Այն սիրտը, որ ունեիր դու, շատ քչերը ունեին, և այս աշխարհի համար չէիր դու, ու Աստված քեզ տարավ իր մոտ։ Ամեն օր երազում ենք գոնե մեկ անգամ ձայնդ լսենք, գոնե մի անգամ, Պապ, տեսնենք քեզ, գրկենք, բայց դա երբեք չի լինի, մենք դատապարտված ենք մինչև ամենավերջին օրը առանց քեզ ապրելուն։

Տոման ընդամենը 5 տարեկան է և զրկված է Պապայի ջերմությունից, նա օր օրի այլ կերպ է ընդունում այս իրականությունը՝ ասում է. «Հասկանում ես, Մամ, ես էլ կյանքում Պապայիս չեմ տեսնի»։

Ինչպես նայես նրա փոքրիկ կլոր աչքերին և բացատրես անարդար կերպով մեզ բաժին հասած այս ցավը… ահավոր է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա խաղաղության լեզու չէ, սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է

Սա խաղաղության լեզու չէ, սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Tue, 21 Apr 2026 15:52:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով