Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Մեսսիի հուզիչ նամակը՝ հոր մահվան առթիվ

Մեսսիի հուզիչ նամակը՝ հոր մահվան առթիվ

Wed, 12 Aug 2026 23:45:41 +0400


Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում նամակ է հրապարակել, որում հրաժեշտ է տվել հորը՝ Խորխե Մեսսիին:

Հիշեցնենք՝ Մեսսիի հայրը կյանքից հեռացել է օգոստոսի 8-ին, արգենտինական Ռոսարիո քաղաքի հիվանդանոցում: Նա 68 տարեկան էր։ Հուղարկավորությունը փակ արարողություն էր և տեղի է ունեցել օգոստոսի 9-ին:

Այս տարի կայացած Մունդիալ-2026-ի ժամանակ Մեսսիի հայրը ծանր հիվանդ էր:

«Դու ինձ այնպես էիր խնդրում խաղալ վերջին աշխարհի առաջնությունում, բայց դրա մեկնարկից մի քանի օր առաջ քեզ վատ զգացիր։ Առաջին անգամն էր, որ դու մրցաշարին ներկա չէիր, բայց մայրիկն ասում էր, որ քեզ լավ կզգաս և կկարողանաս գալ: Ես քեզ ասացի, որ մենք կհասնենք եզրափակիչ, որպեսզի կարողանաս գալ։ Ամեն անգամ խաղից հետո կարոտով սպասում էի քո հաղորդագրությանը։ Հետո հասկացա, որ վիճակդ իսկապես վատ է։ Ինչ էլ որ լիներ, ես անընդհատ մտածում էի հնարավորինս առաջ գնալու մասին, որպեսզի քեզ ժամանակ տամ, ու գոնե մի խաղ տեսնես: Մենք հասանք եզրափակիչ, և դու չկարողացար այնտեղ լինել: Ես ուզում էի հաղթել այն, որպեսզի գավաթը բերեմ քեզ։ Չկարողացա, ոտքերս այլևս չէին ենթարկվում ինձ։ Այս անգամ փորձեցի պայքարել մարմնիս հետ, բայց ի վիճակի չեղա», – գրել է Մեսսին:

Մեսսին նաև կասկած է հայտնել, թե կկարողանա շարունակել ֆուտբոլային կարիերան։ «Չգիտեմ, թե ինչ եմ անելու առանց քեզ, ինչպես եմ շարունակելու ապրել: Ես պարզապես ֆուտբոլ էի խաղում, իսկ հիմա խիստ կասկածում եմ, որ երկար կզբաղվեմ դրանով։ Դու ամենասկզբից ինձ հետ էիր, քիչ էր մնում, որ հասնենք վերջին։ Ինչու մի քիչ էլ չդիմացար, որ միասին ավարտենք»,- գրել է Մեսսին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տարօրինակ նամակ․ «Տնտեսությունը մեռավ, մնաց՝ դու մեռնես»

Տարօրինակ նամակ․ «Տնտեսությունը մեռավ, մնաց՝ դու մեռնես» Thu, 06 Aug 2026 14:45:30 +0400 Էս մեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով