«Հրապարակ»․ Քաղաքական տարբերակ է քննարկվում

«Հրապարակ»․ Քաղաքական տարբերակ է քննարկվում

Thu, 13 Aug 2026 08:15:54 +0400


Ընդդիմադիր խորհրդարանական ֆրակցիաները պարտիզանական լռություն են պահպանում, թե ովքեր պետք է նախագահեն իրենց հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովները, երեկ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրվեց Հայկ Ֆարմանյանը, որի մասին լրագրողական համայնքը մի քանի օր տեղեկություն ուներ, բայց «ուժեղների» թիմից կատեգորիկ հերքում էին:

Ինչպես հերքում են նաեւ այն, որ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիտարկում են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Էդգար Ղազարյանին կամ Լենա Մաթեւոսյանին։ Նրանց չեն զիջում նաեւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժեղ «Հայաստան» դաշինքի անդամները, չնայած մինչ ԱԺ նիստերի մեկնարկը նրանցից մեկը մեզ հայտնել էր, որ չեն պատրաստվում ստանձնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահություն, սակայն Դոնթի բանաձեւով հանձնաժողովների բաշխման գործընթացին մասնակցեցին եւ ընտրեցին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը` հավանաբար, մտքափոխվել են։ Երեկ օրվա առաջին կեսին լուրեր հասան, թե գլխավոր թեկնածուն Քրիստինե Վարդանյանն է, սակայն նա մեզ փոխանցեց, որ դեռ վերջնական որոշում չունեն, այս հարցի հետ կապված՝ «քաղաքական տարբերակ» են քննարկում:

«Ուժեղներից» մեկը մեզ ասաց, որ ինչքանով ինքն է տեղյակ` քննարկում են Գեղամ Մանուկյանի կամ Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Գեղամ Մանուկյանը` քանի որ եղբայրը գերիների մեջ է և հանձնաժողովը կարող է այս հարցով հիմնովին զբաղվել, Արթուր Սարգսյանը` քանի որ պատգամավորն ապօրինի կալանքի տակ է: Մեզ հորդորեցին մեկ օր համբերել` այսօր կամ վաղը բոլոր թեկնածուների անունները կհրապարակեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա․ Վարդևանյան

Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա․ Վարդևանյան Fri, 14 Aug 2026 13:20:15…

12 րոպե ago

Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր. Ծառուկյան

Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր. Ծառուկյան Fri,…

14 րոպե ago

«Հրապարակ». Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին

«Հրապարակ». Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին Fri, 14…

17 րոպե ago

Ղազարյանը հստակ ասաց՝ վայր դնելու է մանդատը, թե ոչ

Ղազարյանը հստակ ասաց՝ վայր դնելու է մանդատը, թե ոչ Fri, 14 Aug 2026 13:07:02 +0400…

25 րոպե ago

Տվյալ անձնավորությունը զոհվածի գերեզմանաքարի փողի շորթման գործով դատված է եղել

Տվյալ անձնավորությունը զոհվածի գերեզմանաքարի փողի շորթման գործով դատված է եղել Fri, 14 Aug 2026 13:03:18…

29 րոպե ago

Պատերազմից հետո փառատոն- ֆեստիվառ անելը սրիկայությու՞ն չէր․ ահա որն է սրիկայությունը

Պատերազմից հետո փառատոն- ֆեստիվառ անելը սրիկայությու՞ն չէր․ ահա որն է սրիկայությունը Fri, 14 Aug 2026…

36 րոպե ago