Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Աբովյանը 24 ժամ է հոսանքազրկված է

Աբովյանը 24 ժամ է հոսանքազրկված է

Thu, 13 Aug 2026 13:51:10 +0400


Մենք երեկ գրել էինք, որ Աբովյան քաղաքը ժամեր շարունակ հոսանքազրկված է, իսկ ՀԷՑ-ի օպերատորները անդադար խաբում են քաղաքացիներին, նշելով, որ իքս ժամին էլեկտրաէներգիան կվերականգնվի: Մենք նաև գրել էինք, որ մի շարք մթերային խանութների աշխատակիցներ մեզ հետ զրույցում ասել էին, որ մեծ վնասներ են կրել, քանի որ 24 ժամ է սառնարանները չեն աշխատում ամռան այս շոգին:

Մենք տեղեկացանք, որ այժմ որոշ թաղամասեր դեռ հոսանքազրկված են, իսկ որոշ թաղամասերում էլ առավոտյան ժամը 5-ին մատակարարումը վերականգնվել է, ապա նորից անջատվել՝ հերթական վթարի պատճառով:

Ի դեպ, Աբովյանը բացառություն չէ՝ ամեն տեղ եւ շատ հաճախ են հոսանքազրկումներ լինում, մարդիկ ժամերով հոսանք չունեն եւ դա շատ սովորական է դարձել՝ ՀԷՑ-ը պետության կառավարմանն անցնելուց հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է․ Աբովյան

Գուցե շատերը սա չեն հասկանում, բայց վստահ եմ՝ Ծառուկյանը հասկանում է․ Աբովյան Tue, 04 Aug …