Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Հենց որ կանչես, մոտդ կգամ

Հենց որ կանչես, մոտդ կգամ

Thu, 13 Aug 2026 16:45:38 +0400


Երբ Ալեն Սիմոնյանն ազատվեց ԱԺ նախագահի պաշտոնից, մի հոդված էի գրել հետևյալ վերտառությամբ՝ «Ուր որ գնաս՝ հետդ կգամ…»։
Ինտրիգներ որոնելու կարիք էլ չկար։ Փաշինյանն անձամբ հայտարարել էր, որ Ալեն Սիմոնյանն իր համար քաղաքական կապիտալ է։ Իսկ Փաշինյանը, ինչպես հայտնի է, կապիտալի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի։ Այնքան առանձնահատուկ, որ սեփական կապիտալը ոչ միայն չի թողնում «արտահոսի», այլև ամեն ինչ անում է, որ հանկարծ ուրիշի ձեռքը չանցնի։

Եվ ահա, Փաշինյանի որոշմամբ՝ ժամեր առաջ Ալեն Սիմոնյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։
Ախր ո՜նց էիք այդքան միամիտ հավատում, որ Փաշինյանն իր հետ «պերյաշկի ուտողին» անտեր կթողնի։ Չէ՛, սիրելիներս, նման կապիտալը շուկա չեն հանում։ Պահում են սեփական պորտֆելում։

«Պերյաշկի ուտելը», կարծես, Փաշինյանի կադրային բորսայում ամենաբարձր վարկանիշ ունեցող արժեթուղթն է։ Որքան լավ ես «պերյաշկի ուտում», այնքան բարձրանում է քո քաղաքական կապիտալը։ Իսկ եթե այդ կապիտալը մի օր պաշտոնից ազատվում է, մի անհանգստացեք․ դա ոչ թե կորուստ է, այլ վերադասավորում։

Հիմա էլ չասեք՝ Արմեն Գրիգորյանը «քաշվեց»։ Չէ՛։ Նրան պարզապես ծովում խեղդվելուց փրկեց։ Այնքան բան էր արել, այնքան երկար էր մնացել այդ աթոռին, որ, երևի, անհրաժեշտ էր, որ ժողովուրդը մի փոքր հանգստանա նրա արածի հետևանքներից։ Իսկ քաղաքական կապիտալը, ինչպես գիտենք, պետք է ժամանակ առ ժամանակ դարակից հանել, փոշին մաքրել ու նոր պաշտոն հագցնել։
Ալենն էլ արդեն ոչ թե մեկ, այլ երկու հարսանիք կանի։ Երկրորդ հարսանիքին, կարծում եմ՝ Փաշինյանին կասի.
-Հենց որ կանչես, մոտդ կգամ․․․
Իսկ Փաշինյանը հանգիստ կժպտա։
Քաղաքական կապիտալը կապիտալ է․
պաշտոնը փոխվում է, կապիտալը՝ ոչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տնտեսության դիվերսիֆիկացման ոչ մի ծրագիր էլ չկա՞

Տնտեսության դիվերսիֆիկացման ոչ մի ծրագիր էլ չկա՞ Thu, 13 Aug 2026 14:25:01 +0400 Վարչապետ Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով