Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

Thu, 13 Aug 2026 17:46:10 +0400


Ադրբեջանական սոցիալական մեդիայի սեգմենտում հրապարակվածից պարզ է դառնում, որ օկուպացված Ադրբեջանում պղծված է օկուպացված Արցախի՝ Հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1621 թվականին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Տեսանյութում հստակ երևում է, որ տաճարի պատերը պատված են գրառումներով ու աղավաղված են, իսկ գմբեթի խաչը՝ ոչնչացված։ Ընդ որում, խաչը քանդվել է 2022 թվականից հետո։ Այն շրջանի կադրերում, երբ Հադրութի բռնազավթումից հետո ադրբեջանական վարչակարգը տաճարը հայտարարեց իբր «աղվանական» և այնտեղ ուղարկեց այսպես կոչված «աղվանա-ուտիական քրիստոնեական համայնքի» ներկայացուցիչներին՝ ցուցադրական կեղծ-կրոնական ծիսակատարություններ անցկացնելու համար, խաչը դեռ գմբեթին էր։

Քանի որ հրապարակված տեսանյութում չկան եկեղեցու բակում նկարահանված կադրեր, հնարավոր չէ պարզել, թե ինչ վիճակում են գտնվում տաճարի մուտքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեղադրված հնագույն տապանաքարերը։

Հիշեցնեմ, որ 2023 թվականի դեկտեմբերին ադրբեջանական վարչակարգը հայտարարեց Սուրբ Հարություն հայկական եկեղեցու «աղվանացման» ծրագրերի մասին, ինչպես նաև ազդարարեց այնտեղ հնագիտական պեղումներ անցկացնելու և «աղվանական» մշակույթի ինչ-որ թանգարան ստեղծելու մասին»,- գրել է Ա. Ղուլյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է Thu, 13 Aug 2026 11:30:32 +0400 Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով