Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին «Առավոտը» տեղեկանում է «Ազդարար» տեղեկատվական համակարգից։
Դատախազությունից պարզաբանել են, որ նրան պատկանող գույքի առնչությամբ սկսել է ուսումնասիրություն։ Դատախազությունից նաև նշել են, որ ՊՆ նախկին նախարարն իրավունք ունի ծանուցագիր ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր