Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում
Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի, Ջորջիայի սենատոր Ջոն Օսոֆի և Միչիգանի ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդի պատկերով Vogue-ի կեղծ շապիկը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում: Աշխարհի հազարավոր օգտատերեր լուսանկարը շփոթել են իսկական նորաձևության ամսագրի լուսանկարահանման հետ: Սակայն պարզվել է, որ լուսանկարը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով:
Կեղծ շապիկը Instagram-ում հրապարակել է ինքնահռչակ կատակերգու Բրայան Մարկիսը: Հրապարակումը գրեթե անմիջապես տարածվել է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր