Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

«Նոայի» համար ամեն ինչ կորոշվի այսօր

«Նոայի» համար ամեն ինչ կորոշվի այսօր

Thu, 13 Aug 2026 20:14:15 +0400


ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Նոան» այսօր պատասխան հանդիպումը կանցկացնի շվեյցարական «Տուրբիյոն» մարզադաշտում՝ մրցելով «Սյոնի» հետ։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով։

Հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նշել է, որ թիմը մանրամասն ուսումնասիրել է մրցակցին և լիովին գիտակցում է առաջիկա խաղի կարևորությունը։

Խորվաթ մասնագետի խոսքով՝ «Սյոնի» մասին քննարկումները ֆուտբոլիստների վրա լրացուցիչ ճնշում չեն գործադրում։ Թիմը պատկերացնում է շվեյցարական ակումբի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը և պատրաստվում է խաղին՝ նախապես կատարված վերլուծության հիման վրա։

Պերկովիչը նաև ընդգծել է, որ նման մակարդակի հանդիպումներում ֆուտբոլիստներին լրացուցիչ մոտիվացիա պետք չէ։ Եվրոպական մրցաշարի կարևոր խաղը, լուրջ մրցակիցը և հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունն արդեն իսկ բավարար խթան են թիմի համար։

«Նոայի» մարզիչը նշել է, որ նախապատրաստական փուլը հաջող է անցել, թեև առաջիկա խաղում թիմը չի կարողանա օգտագործել մի քանի կարևոր ֆուտբոլիստների։ Այնուամենայնիվ, «Շիրակի» դեմ հանդիպումից հետո ունեցած ժամանակահատվածը թիմն ամբողջությամբ օգտագործել է «Սյոնի» ուսումնասիրության և պատասխան խաղին պատրաստվելու համար։

Պերկովիչը գոհ է նաև վերջին հանդիպումներում թիմի ցուցադրած արդյունավետությունից։ «Նոան» վերջին խաղերում աչքի է ընկել գոլառատ ֆուտբոլով՝ չորս գոլ խփելով «Շիրակին», երկուական՝ «Սյոնին» և «Զիմբրուին», ինչպես նաև երեք անգամ գրավելով «Սյունիքի» դարպասը։

Մարզիչը շեշտել է, որ շվեյցարական թիմի դեմ խաղում իր հիմնական ակնկալիքը ֆուտբոլիստների համարձակ և նվիրված խաղն է։ Նրա խոսքով՝ կարևոր է ցույց տալ, որ «Նոան» կարող է մրցունակ լինել եվրոպական այս մակարդակում և ամբողջ հանդիպման ընթացքում պայքարել հաղթանակի համար։

«Սյոն»–«Նոա» հանդիպումը, նշենք, կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կառավարության շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է․ այն երեկ պատկերվեց քողարկված

Կառավարության շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է․ այն երեկ պատկերվեց քողարկված Mon, 21 Sep …