Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

ՔՊ-ականները քննում են Էդգար Ղազարյանի «ճակատագիրը»

ՔՊ-ականները քննում են Էդգար Ղազարյանի «ճակատագիրը»

Fri, 14 Aug 2026 11:00:15 +0400


Արդեն տեղեկացրել ենք, որ ԷդգարՂազարյանի հետ կապված երեկվա միջադեպից հետո այսօր խորհրդարանի նիստի մեկնարկին
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։

Ռուբինյանն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞, Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։ Ռուբինյանը եզրափակեց. «Լավ,դուք ընտրեցիք այս ճանապարհը», ապա նախագահության դռնով դուրս եկավ դահլիճից՝ իր ետեւից գնացին մի խումբ ՔՊ-ականներ, որոշ տեղեկություններով նրանք գնացին՝ քննելու Ղազարյանի «ճակատագիրը»:

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խմբակցությունում կքննարկեն և հետագա քայլերի մասին տեղյակ կպահեն։ «Ուժեղ Հայաստանը» դեռ չի հայտնել՝ ինչ եզրահանգման է եկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

…Որ պատերազմ չսկսվի

…Որ պատերազմ չսկսվի Thu, 13 Aug 2026 18:15:12 +0400 Ես Ռուբեն Ռուբինյանին առաջարկում եմ Տեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով