Forbes-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է պաշտոնից

Forbes-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է պաշտոնից

Fri, 14 Aug 2026 18:00:37 +0400


Forbes հեղինակավոր պարբերականի գլխավոր խմբագիր Ռենդալ Լեյնը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Shook Research-ի հիմնադիր Էր-Ջեյ Շուկից 6 միլիոն դոլար ստանալն է։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Ըստ հոդվածի, Shook Research-ը մի քանի տարի աշխատել է Forbes-ի հետ՝ կապիտալի կառավարման մասնագետների վարկանիշային բնույթի նյութերի պատրաստման ուղղությամբ։ Պարզվել է, որ Շուկը վերոնշյալ գումարը Լեյնին փոխանցել է իր անձնական հաշվից։ Այս ամենը բացահայտվել է այն բանից հետո, երբ փոխվել է Shook Research-ի ղեկավարը։

Ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել PPC Enterprises ներդրումային ընկերությունը։ Գնումից հետո էլ նկատվել է գումարի փոխանցման գործարքը եւ այդ մասին հաղորդվել է Forbes-ի ղեկավարությանը։ Լեյնը հաստատել է, որ ստացել է գումարը եւ հրաժարականի դիմում գրել։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի Քերի Լոուերմանը։ Հիշեցնենք, որ Լեյնը Forbes-ում աշխատել է 15 տարի եւ մի շարք հաջողված նախագծեր է թողարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ հարկեր են մուծելու հայ խոպանչիները, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը

Ինչ հարկեր են մուծելու հայ խոպանչիները, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը Wed, 21 Oct 2026…

8 րոպե ago

Ժողովուրդը մի հատ լավ խոսք ունի. «Կարմիր կովը երբեք իր կաշին չի փոխի»

Ժողովուրդը մի հատ լավ խոսք ունի. «Կարմիր կովը երբեք իր կաշին չի փոխի» Wed, 21…

10 րոպե ago

«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետ թեկնածուն ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետ թեկնածուն ձերբակալվել է Wed, 21 Oct 2026 10:32:05 +0400 Latest news…

14 րոպե ago

Պուտինի հետ հանդիպման համար Ուիտկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգը

Պուտինի հետ հանդիպման համար Ուիտկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգը Wed, 21 Oct 2026 10:30:13 +0400…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Աքորիի դպրոցի տնօրենից են բողոքում

«Հրապարակ»․ Աքորիի դպրոցի տնօրենից են բողոքում Wed, 21 Oct 2026 10:25:31 +0400 Լոռու մարզի Աքորի…

20 րոպե ago

Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները

Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները Wed, 21 Oct 2026 10:20:30 +0400…

25 րոպե ago