18-ամյա մարզիկ է մահացել գլխուղեղի արյունազեղումից
Sat, 15 Aug 2026 19:00:18 +0400

Ավստրալացի 18-ամյա գոլֆիստուհի Ջեսիկա Բենգը մահացել է գլխուղեղի արյունազեղումից։ այս մասին հայտնում է BBC-ն։ Օգոստոսի մեկին մարզուհին պատրաստվել է Թաիլանդում անցկացվելիք մցրաշարին, երբ ինքնազգացողությունը վատացել է հանկարծակի կերպով։ Նրան անհապաղ հոսպիտալացրել են եւ վիրահատել Բանգկոկում։ Երկու շաբաթ անցկացնելով վերակենդանացման բաժանմունքում՝ օգոստոսի 14-ին մահացել է։ Բենգը նոր-նոր էր մուտք գործել պրոֆեսիոնալ սպորտ։ Այս տարվա սկզբին տոնել էր իր առաջին հաղթանակները պրոֆեսիոնալ գոլֆում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր