Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

էրդողանը վերջակետ դրեց՝ ԵՄ անդամակցությունն Թուրքիայի առաջնահերթությունը չէ

էրդողանը վերջակետ դրեց՝ ԵՄ անդամակցությունն Թուրքիայի առաջնահերթությունը չէ

Mon, 17 Aug 2026 16:30:44 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցությունը դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից։

Նա նշել է, որ Եվրոպան ցանկություն չի ցուցաբերում Անկարային ընդունելու հարցում, սակայն Թուրքիայի բացակայությունից առաջին հերթին հենց Եվրոպան է տուժում։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում է նախագահ Դոնալդ Թրամփից, որպեսզի վերջինս պահի «F-35» կործանիչների վերաբերյալ տված իր խոստումը, թուրք առաջնորդի խոսքերն է մեջբերում Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահը նաև կարևորել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված ռազմական պակտը՝ «Մեքքայի համաձայնագիրը», որը նախատեսում է համատեղ քայլեր արտաքին հարձակման դեպքում։ Էրդողանը հավելել է, որ ապագայում հնարավոր է նաև Եգիպտոսի միացումն այս դաշինքին։

Տարածաշրջանային հարցերի շրջանակում Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է աջակցությունը Գազային և Լիբիային՝ նշելով, որ իրենք երբեք մենակ չեն թողնի այդ երկրներին։ Սիրիայի վերաբերյալ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է առաջիկայում այցելել այդ երկիր՝ «տարածաշրջանում կայունություն հաստատելու և բոլոր կողմերի իրավունքները պաշտպանելու նպատակով»։ Նա նաև շեշտել է, որ թեև Անկարան ձգտում է խաղաղության, սակայն հարձակման դեպքում պատրաստ է պատերազմելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան

Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով