starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting Պապիկյանը կադրային ջարդ է սկսել - Լրահոս - Lrahos
Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Պապիկյանը կադրային ջարդ է սկսել

Պապիկյանը կադրային ջարդ է սկսել

Mon, 17 Aug 2026 16:56:48 +0400


Մենք տեղեկացանք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում կադրային ջարդ է սկսել, մասնավորապես մի քանի կարևոր ենթակառուցվածքների ղեկավարների այս օրերին տեղեկացրել են, որ իրենց պայմանագիրը չի երկարացվելու, և աշխատանքը նրանք չեն շարունակելու: Այս ամենին զուգահեռ մեզ նաև պատմեցին, որ նախարարությունում նոր հաստիքներ են ստեղծվում, և նոր կադրեր են աշխատանքի անցնելու:

Հիշեցնենք, որ բանակում` խաղաղ պայմաններում զոհերի քանակի աճին զուգահեռ համակարգում քավության նոխազներ են փնտրում: Մեկը Ռազմական ոստիկանությունն է, մյուսը` բանակի բարոյահոգեբանական ապահովման վարչությունը, որտեղ կադրային փոփոխություններ են իրականացվելու, ինչպես օրերս ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում պատժել պաշտպանության նախարարին` այդ վիճակի համար: Նա Պապիկյանի մասը շրջանցեց, ասելով, որ կադրային փոփոխություններ կլինեն եւ նույն օրը Ռազմական ոստիկանության պետը ազատման դիմում գրեց:

Այսինքն, բոլորը պատասխանատու են, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, որի ժամանակ բանակը դադարել է կատարել իր ֆունկցիան, որի ժամանակ թմրանյութերն ու մոլեխաղերն են ծաղկում, իսկ հմուտ զինվորականները հեռացել են կամ հեռացվել ՊՆ-ից: Մենք նաև գրել էինք, որ Փաշինյանը հրահանգել է բանակից հեռացնել բոլոր այն զինվորականներին, ովքեր չեն ատեստավորվել, և առաջին պլան բերել նրանց, ովքեր ատեստավորված են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ

«Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Thu, 22 Oct 2026 20:45:00 +0400 Նիկոլ …