Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոն

Mon, 17 Aug 2026 22:48:07 +0400


Ըմբիշ Սամվել Տերտերյանը` Մ20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմատովի նկատմամբ:

Սամվել Տերտերյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Եգիպտոսը ներկայացնող ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Գոգելաշվիլիին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր` եզրափակչում զիջելով Ճապոնիայի ներկայացուցիչ Տաիզո Յոշիդային:

Յուրիկ Պետրոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 8:0 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը 5:1 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ներկայացուցչին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են Sun, 16 Aug 2026 16:45:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով