Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր
Wed, 07 Oct 2026 00:30:04 +0400

Ֆիզիկայի բնագավառում 2026 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է բելգիացի գիտնական Ֆրենսիս Հալցենը: Այս մասին հայտնել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի ֆիզիկայի Նոբելյան կոմիտեն:
Գիտնականին մրցանակ են շնորհել «IceCube» նեյտրինոյի աստղադիտարանի ստեղծման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման գործում որոշիչ ավանդի համար:
«Նեյտրինոների փոխազդեցությունների մասին տվյալները, որոնք շարունակաբար հավաքում է «IceCube»-ը, գիտնականներին կտան նոր գիտելիքներ այն էքստրեմալ պայմանների մասին, որոնցում ծնվում են բարձր էներգիաների նեյտրինոները, և գուցե նույնիսկ թույլ կտան հայտնաբերել առ այսօր անհայտ տիեզերական երևույթները», – ընդգծել է կոմիտեն:
Նոբելյան կոմիտեն պարզաբանել է, որ ԱՄՆ-ի Մադիսոն քաղաքի Վիսկոնսինի համալսարանում աշխատող Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում։ «IceCube»-ի միջոցով հետազոտողները կարող են գրանցել նեյտրինոները, որոնք առաջանում են տիեզերքի հեռավոր անկյուններում էներգիայի հսկայական արտազատման գործընթացներից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր