Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Wed, 07 Oct 2026 00:00:52 +0400


Կոֆեինն օգնում է սպորտսմեններին կատարել մեծ ծավալի աշխատանքներ՝ քիչ թթվածնի պայմաններում։ Սակայն չի կանխում արտադրողականության աստիճանական նվազումը, որը առաջանում է բնականորեն՝ հոգնածության պատճառով։ Այս մասին հայտնում են չինացի եւ ավստրալացի գիտնականները։ Medicine & Science in Sports & Exercise հանդեսում ասվում է, որ իրականացված գիտափորձերը ցույց են տվել, որ կոֆեին ընդունելուց հետո մարզիկները մոտ 5,3-6,2 տոկոս ավել առաջադրանքներ են կարողացել կատարել բարձր լեռնային տեղանքում՝ ծովից երկու հազար մետր բարձրության վրա։ Սակայն գիտնականները նաեւ ֆիքսել են, որ կոֆեին չի խոչընդոտում կամ կանխում նրանց մոտ հոգնածության կուտակմանը։ Գիտնականները կարծում են, որ իրենց իրականացրած հետազոտությունը կարող է բավականին լավ նշանակություն ունենալ՝ մի շարք մարզաձեւերում մարզիկների տոկունության բարձրացման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով