Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել

Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել

Mon, 21 Sep 2026 11:52:27 +0400


ՀՀ անկախության օրվա կապակցությամբ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի համար զոհվածների հիշատակին։

Այցի ընթացքում լրագրողները ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվել են, թե ինչպես, իր կարծիքով, կվերաբերվեր Վազգեն Սարգսյանը, եթե այսօր ողջ լիներ և տեսներ, որ Արցախն այլևս հայկական վերահսկողության ներքո չէ։

Ի պատասխան՝ Քոչարյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն Արցախը երբեք դատարկված վիճակում չէր պատկերացնում։

«Հրապարակի» լրագրողի դիտարկմանը, թե խոսքը ոչ միայն դատարկված, այլև հանձնված Արցախի մասին է, Քոչարյանը ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանը նման իրավիճակի հետ երբեք չէր համակերպվի։

«Վազգեն Սարգսյանը երբեք հանձնված վիճակի հետ չի համակերպվել»,– ասել է նա՝ հավելելով, որ այդ մոտեցումը, իր խոսքով, ակնհայտ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Sat, 10 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով