Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը

«Հրապարակ»․ Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը

Tue, 18 Aug 2026 08:30:15 +0400


Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում եմ արել․ «Ձեր կենսագրության մեջ գրել եք․ «2016թ.-ին ընդունվել է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը (անավարտ)»: Մտադի՞ր եք Մոսկվայի այդ բուհն ավարտել, եթե այո` ե՞րբ»։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժնում չի շարունակել ուսումը եւ մտադիր չէ ավարտելու»։

Մարզպետ Կ․ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է, որ նա 2002-2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, 2009-2015թթ. Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, 2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Իսկ թե 2015-ից մինչեւ 2018 թվականներն ինչով է զբաղվել, հայտնի չէ` կենսագրության մեջ 3 տարվա բաց կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Wed, 14 Oct 2026 08:00:33 …