Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

Tue, 18 Aug 2026 08:45:12 +0400


Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց առգրավվեցին եւ Երեւանի կենդանաբանական այգուն ի պահ տրվեցին 4 վագր, 3 առյուծ (որից մեկը քնեցումից չարթնացավ), 9 կոկորդիլոս եւ 13 կարապ։ Համացանցում առյուծի անկման միջադեպը բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ։ Քննարկումների առանցքում էր նաեւ կաթնասուններին սթրեսի ենթարկելու հարցը, քանի որ դրանք մշտապես գտնվել են նույն անձի` նույն խնամողի խնամքին։ Երեւանի կենդանաբանական այգին, արձագանքերով քննարկումներին, Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու խնամողին հրավիրեց աշխատել այգում, որպեսզի նա մասնակցի կենդանիների խնամքի գործին։

Մեզ հետ զրույցում «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշեց, որ այդ անձի հետ արդեն համագործակցում են։ «Տվյալ խնամողին առաջարկություն արվել է ոչ թե այն պատճառով, որ այգին չունի համապատասխան մասնագետներ, այլ ուղղակի որ չստացվեր, որ տվյալ խնամողը զրկվում է աշխատանքից, կամ որպեսզի վստահ լինեին, որ կենդանիներն ունեն իրենց ծանոթ խնամող։ Այո, իրեն հրավեր արվել է, ինքը ներկայում համագործակցում է կենդանաբանական այգու հետ, բավականին հարմար գրաֆիկով` մեզ մոտ պայմանագրային աշխատակից է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը

Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը Fri, 04 Sep 2026 16:42:39 +0400 Գագիկ Ծառուկյանի կալանքը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով