Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ռուսաստանը կրկին զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ ո՞ր թիրախներն են այս անգամ

Ռուսաստանը կրկին զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ ո՞ր թիրախներն են այս անգամ

Tue, 02 Jun 2026 23:00:23 +0400


Ի պատասխան Կիևի ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Ստարոբելսկի վրա հարձակման, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն։

Հաղորդվում է, որ ՌԴ ԶՈւ–ի համակցված հարվածների թիրախում են հայտնվել Կիևում գտնվող թշնամական օբյեկտները։ Դրանց ուղղությամբ արձակվել են տասնյակ հրթիռներ և հարյուրավոր դրոններ։

Կիևում հրդեհ է բռնկվել ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի գլխավոր միավորման՝ «ՈւկրՕբորոնՊրոմ»-ի շենքում, խոցվել են նաև Կիևում մի քանի էներգետիկ օբյեկտներ, Զապորոժիեի հայտնի «Մոտոր Սիչ» ավիագործարանը և Սումիի մարզում գտնվող «Զվեզդա» խոշոր վառոդի գործարանը։

ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ այսօր` հունիսի 2–ին հասցված հարվածների համար գտագործվել են շուրջ 80 թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ, այդ թվում` «Х-101», «Կալիբր», «Ցիրկոն», «Իսկանդեր», ինչպես նաև մինչև 700 «Գերան» կամիկաձե-դրոններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևում «դժոխք» է սպասվում․ Լավրովը զգուշացրել է Ռուբիոյին

Կիևում «դժոխք» է սպասվում․ Լավրովը զգուշացրել է Ռուբիոյին Tue, 26 May 2026 12:30:45 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով