Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Վարչապետի գրասենյակի վրա հարձակման համար Իրաքը պատասխան է ուզում Իրանից

Վարչապետի գրասենյակի վրա հարձակման համար Իրաքը պատասխան է ուզում Իրանից

Tue, 18 Aug 2026 12:30:15 +0400


Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը պաշտոնական բացատրություն է պահանջել Իրանից Իրաքի Քրդստանի տարածաշրջանի վարչապետ Մասուր Բարզանիի գրասենյակի վրա հարձակման վերաբերյալ:

Այս մասին ասվում է Իրաքի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ Ֆուադ Հուսեյնի և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույցից հետո:

Հաղորդագրության համաձայն, Հուսեյնը միջադեպը անվանել է վտանգավոր նախադեպ, որը կարող է լարվածությունը մեծացնել և սպառնալ տարածաշրջանի կայունությանը: Նա պահանջել է, որ Արաղչին պարզաբանի Իրանի պաշտոնական դիրքորոշումը հարձակման վերաբերյալ:

Իր հերթին, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, որը վկայում է, որ հարձակումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության տարածքից:

Իրաքի ԱԳՆ տվյալներով՝ Արաղչին խոստացել է հրապարակել պաշտոնական հայտարարություն, որը կպարզաբանի Իրանի կառավարության դիրքորոշումը միջադեպի վերաբերյալ:

Ավելի վաղ Բարզանին հայտարարել էր, որ իր անձնական գրասենյակը և Անվտանգության և հետախուզության գործակալության ղեկավարի նստավայրը թիրախավորվել են իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից: Նա հարձակումը անվանել է վտանգավոր սրացում և Իրաքի Քրդստանի անվտանգությանն ու կայունությանը ուղղակի սպառնալիք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը …