Հարցաքննությունից հետո ասել են՝ շնորհակալ ենք, պրն գնդապետ
Wed, 19 Aug 2026 11:45:40 +0400

ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արեգա Հովսեփյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ Արթուր Ավանեսյանի վերաբերյալ հարցադրմանը։
Ալեքսանյանը հարց էր բարձրացրել 2008 թվականի իրադարձություններին Ավանեսյանի մասնակցության վերաբերյալ՝ նշելով, որ վերջինս, ըստ իրեն, Ղարաբաղից այլ զինված խմբերի հետ տեղափոխվել է Երևան, մասնակցել քաղաքացիների նկատմամբ բռնություններին, որոնց հետևանքով նաև մարդիկ են զոհվել։
Ի պատասխան՝ Հովսեփյանը Ավանեսյանին ներկայացրեց որպես լեգենդար հետախույզ և հայտարարեց, որ նա այսօր ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Նրա խոսքով՝ 2008 թվականի դեպքերի առնչությամբ Ավանեսյանը հրավիրվել է իրավապահ մարմիններ, ներկայացել է հարցաքննության և, հարցաքննությունից հետո, ազատ արձակվել՝ առանց նրան որևէ մեղադրանք ներկայացնելու։
Հովսեփյանը պնդեց, որ Ավանեսյանը իրավապահների կողմից հարցաքննվել է, որից հետո նրան հայտնել են, որ հարցաքննությունն ավարտված է։
«Գնացել է հարցաքննության, հարցաքննվել է, ասել են՝ շնորհակալություն, պարոն գնդապետ, ցտեսություն»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր