Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Սոլովյովը «թռավ» Ադրբեջանի «դեմքին»

Սոլովյովը «թռավ» Ադրբեջանի «դեմքին»

Wed, 19 Aug 2026 13:30:14 +0400


Ռուսաստանցի հայտնի հաղորդավար, հանրային գործիչ Վլադիմիր Սոլովյովը ըստ ամենայնի արձագանքել է Ադրբեջանի հակառուսական հիստերիային։

Այս անգամ նա վրդովմունք է հայտնել Բաքվի սադրիչ քաղաքականության նկատմամբ Մոսկվայի ոչ պատշաճ արձագանքից։

Սոլովյովն առաջարկել է մտածել, թե որտեղից է Ադրբեջանին նման ինքնավստահություն գալիս։

«Այժմ Ադրբեջանը մեր երեք քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Արդյո՞ք մենք դրան արձագանքել ենք։ Իսկ ի՞նչ կասեք նրանց արտգործնախարարի Ուկրաինա կատարած այցի մասին։ Արդյո՞ք մենք դրան արձագանքել ենք։ Եվ ինքներդ ձեզ հարցրեք. ինչո՞ւ են Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ այսպես վարվում։

Նրանք վստահ են, որ մենք կպարտվենք։ Որովհետև նրանք վստահ են, որ մենք երբեք չենք արձագանքի. ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ նրանց», – նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հեյդար Ալիեւը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Հեյդար Ալիեւը ճանաչել է Արցախի Հանրապետությունը Thu, 03 Sep 2026 11:33:41 +0400 33 տարի առաջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով