Սոլովյովը «թռավ» Ադրբեջանի «դեմքին»
Wed, 19 Aug 2026 13:30:14 +0400

Ռուսաստանցի հայտնի հաղորդավար, հանրային գործիչ Վլադիմիր Սոլովյովը ըստ ամենայնի արձագանքել է Ադրբեջանի հակառուսական հիստերիային։
Այս անգամ նա վրդովմունք է հայտնել Բաքվի սադրիչ քաղաքականության նկատմամբ Մոսկվայի ոչ պատշաճ արձագանքից։
Սոլովյովն առաջարկել է մտածել, թե որտեղից է Ադրբեջանին նման ինքնավստահություն գալիս։
«Այժմ Ադրբեջանը մեր երեք քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Արդյո՞ք մենք դրան արձագանքել ենք։ Իսկ ի՞նչ կասեք նրանց արտգործնախարարի Ուկրաինա կատարած այցի մասին։ Արդյո՞ք մենք դրան արձագանքել ենք։ Եվ ինքներդ ձեզ հարցրեք. ինչո՞ւ են Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ այսպես վարվում։
Նրանք վստահ են, որ մենք կպարտվենք։ Որովհետև նրանք վստահ են, որ մենք երբեք չենք արձագանքի. ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ նրանց», – նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր