Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Ինչու այդպես էլ չի բացվում հայ-թուրքական սահմանը՝ ըստ Փաշինյանի

Ինչու այդպես էլ չի բացվում հայ-թուրքական սահմանը՝ ըստ Փաշինյանի

Thu, 22 Oct 2026 14:39:55 +0400


Հայաստանը շարունակում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկումները՝ հայ-թուրքական սահմանը բացելու և հարցի շուրջ լուծումներ գտնելու նպատակով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրան հարցրել են, թե ինչն է խոչընդոտում հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում վերջին շրջանում առաջընթաց է գրանցվել։

Փաշինյանի խոսքով՝ գործընթացի ներկայիս փուլում կարևոր դեր ունեն նաև Ադրբեջանի դիրքորոշումն ու այդ հարցի վերաբերյալ առկա վերապահումները։

«Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված, և այսօր պրոցեսները գտնվում են այդ կետում։ Իհարկե, մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որպեսզի կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- ասել է վարչապետը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ Thu, 12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով