Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ

«Մյուս ջեբերինդ էլ դատարկի`պեռաշկի կուկուռուզ չկա՞», «Այ չտես, խայտառակում ես հայ ազգը». քոմենթներ

Thu, 12 Nov 2026 20:15:05 +0400


Նիկոլ Փաշինյանը երեկվանից որոշել է զվարճացնել հանրությանը, նրա հրապարակած տեսանյութերը ոչ միայն Հայաստանում են դարձել զվարճանքի առարկա, այլև տարբեր երկրներում եւ հատկապես Ադրբեջանում ու Թուրքիայում: Նոյեմբերի 12–ին, նա Դուբլինից տեսանյութ է հրապարակել, որտեղ ծոցագրպանից հանում է Թուրքիայի Անթալիա քաղաքից վերցրած բանանը։ «Հասանք Դուբլին», – ասում է նա, ծոցագրպանից հանում բանանն ու գցում սեղանին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած կենցաղային բնույթի այս տեսանյութերը թուրքական մամուլում թոփ թեմաներ են դառնում։ Թուրքական մամուլում նշում են, որ համաժողովի ամենաուշագրավ դրվագը Նիկոլ Փաշինյանի թեյի վայելքն է։ Օրինակ, թուրքական Sozcu պարբերականն իր հրապարակումը վերնագրել է «Փաշինյանի տարօրինակ շարժումները Անթալիայում»։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաեւ բանանը պիջակի գրպանը դնելու տեսանյութին, նշվում է, որ այն պաշտոնական ծրագրից դուրս ամենահետաքրքիր դրվագն էր։ Այս ամենից ժամեր անց էլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «էլիտար կյանքի բարդությունները»` թե հյուրանոցում «ռաժոկ» չկա ու տանջվելով է հագնում կոշիկները: Այս տեսանյութերը տարաբնույթ քննարկումների, և քննադատությունների առիթ են դարձել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Շատերը կարծում են, որ սա ընդամենը մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվելու, կարեւոր խնդիրներից, օրինակ` Արսեն Գեւորգյանի մահվան ողբերգական փաստից շեղելու համար է արվում:

Օգտատերերը մի շարք մեկնաբանություններ են գրել Փաշինյանի տեսանյութերի տակ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք.

Մարիետա Խուդոյան. «Ամոթա` քո նմանը երկիր ա ներկայացնում։ Բանանով ի՞նչ ես ուզում ապացուցես քո նման խդրներն էլ ուրախանում են։ Ազգի մեջ մակարդակ չի մնացել բոլորին սարքել ես քրջ ու պոլի շոր։

Ժասմին Ստեփանյան. «Այս հիմար տեսարանները’ միայն ժեխի համար են»:

Արմենուհի Գասպարյան. «Բայց ինչ պրիմիտիվ ես։ Արդեն զզվելի է»:

Արտաշ Սարգսյան. «Բանանը մի օր ձեռքդ է, մի օր….»

Մարտիկ Միրզոյան. «Ողբամ զքես վիճակը, ով հայ ժողովուրդ»:

Կարինե Հարությունյան. «Հոգեկան հիվանդ»:

Արաքս Մկրտչյան. «Էս մարդը ամոթ չունի»:

Լուսինե Պետրոսյան. «Ամոթ ա այ չտես, խայտառակում ես ամբողջ հայ ազգը»:

Արմինե Թորոսյան. «Ամոթ մեր ազգին, որ մինչև հիմա էս կապիտուլյանտ դիկտատոր հոգեկանը, խանգարված ծաղրածուն մեր երկրի վարչապետն ա»:

Սեդա Մինասյան. «Լավ արեցին հասար Թուրքիա, դու էն ասա գոնե դեղերդ հետդ վերցրե՞լ ես»:

Գոգի Ամիրբեկյան. «Հլը էն մյուս ջեբերինդ էլ դատարկի, պեռաշկի կուկուռուզ չկա՞»

Գոհար Տիգրան. «Ամեն օր նոր թանկացում, ամեն օր նոր սթրես, իսկ իշխանությունը զբաղված է սեփական իմիջը փրկելով ու արտասահմանյան այցեր կատարելով»:

Էմմա Քալանթարյան. «Բլոգ ա վարում, ոչ թե երկիր կառավարում»:

Սիլվա Աբրահամյան. «Մեկը չկա սրան ասի` էդ ցիլոդ մի դնի, ծիծաղելի ես»:

Մուշեղ Հայրապետյան. «Իրոք մեր թագավորը հոգեկան հիվանդ Է»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողան- Փաշինյան հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի հետախուզության պետը

Էրդողան- Փաշինյան հանդիպմանը ներկա էր նաև Թուրքիայի հետախուզության պետը Wed, 11 Nov 2026 18:33:07 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով