Ծխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում է
Thu, 20 Aug 2026 10:30:43 +0400

Թուրք թոքաբան Շևքեթ Օզքայան խոսել է Թուրքիայում ծխելու սովորության ու ծխախոտի սպառման մասին։ Նա նշել է, որ Թուրքիայում մեկ անձը միջինում օրական օգտագործում է 17.1 գլանակ սիգարետ։ Այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում առաջին տեղում է։
Երկորրդ տեղում Հունաստանն է՝ միջինում 15.7 գլանակ ծխախոտի սպառմամբ, այնուհետև Իսրայելը՝ 15.5 գլանակ։ Հնգյակը եզրափակում են Ճապոնիան ու Ավստրիան՝ օրական 15.4 գլանակ ծխախոտի օգտագործմամբ։
Ըստ Օզքայայի՝ Թուրքիայում ամեն երկու տղամարդուց մեկը ծխում է, իսկ 18 տարեկանից բարձր կանանց ու աղջիկների շրջանում ծխում է ամեն 4-ից մեկը։
Խոսելով Թուրքիայում ծխախոտի ընդհանուր սպառման մասշտաբներից՝ Օզքայան նշել է, որ 2025-ին վաճառվել է մոտ 8 մլրդ տուփ ծխախոտ։ Սպառման այդպիսի ցուցանիշով Թուրքիան աշխարհում երկրորդն է, գրում է Ermenihaber-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր