Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Ինչ է պատահել Ռուբինյանին

Ինչ է պատահել Ռուբինյանին

Thu, 20 Aug 2026 10:59:44 +0400


Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր չի մասնակցի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը։

Նրա տեղեկացմամբ՝ Ռուբինյանի բացակայությունը պայմանավորված է առողջական թեթև խնդիրներով։ Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ նախագահն իրեն այժմ լավ է զգում և որևէ լուրջ առողջական խնդիր չկա։

Փոխնախագահը նաև նշել է, որ Ռուբինյանը նախատեսում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին և արդեն վաղվանից մասնակցել խորհրդարանի նիստերին։ Առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը

Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը Thu, 01 Oct 2026 …