Վստահ եմ՝ Մինասյանի անմեղությունը հաստատվելու է
Thu, 20 Aug 2026 11:07:24 +0400

«Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին ներկայացված մեղադրանքը չունի որևէ հատման գիծ ժամանակակից կամ նույնիսկ մեզ երբևէ հայտնի որևէ քաղաքակրթության կողմից կիրառված քրեական իրավունքի հետ»,- հայտնել է պաշտպան Բենիկ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի «սենսացիոն տեսահոլովակին»։
«Ինձ պատիվ է վիճակվել պաշտպանելու մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի երկարամյա դասախոսի, Հայոց Պատմության ամբիոնի ղեկավարի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, կարկառուն գիտնականի և աներևակայելի պարկեշտ մարդու՝ Էդիկ Գարեգինի Մինասյանին։
Պարոն Մինասյանին ներկայացված մեղադրանքը չունի որևէ հատման գիծ ժամանակակից կամ նույնիսկ մեզ երբևէ հայտնի որևէ քաղաքակրթության կողմից կիրառված քրեական իրավունքի հետ, այն չունի որևէ հատման գիծ նույնիսկ հասարակ տրամաբանության հետ, միգուցե մեղադրանքը հնարավոր լինի բացատրել քվանտային մեխանիկայի տիրույթում, բայց ես այդ գիտությունից հեռու եմ։
Մի բանի մեջ եմ վստահ. ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է պարոն Մինասյանի անմեղությունը»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր