Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Ինչու՞ է Թրամփին սպառնում ՀԴԲ նախկին տնօրենը

Ինչու՞ է Թրամփին սպառնում ՀԴԲ նախկին տնօրենը

Thu, 20 Aug 2026 13:30:37 +0400


ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նոր դատական ​​փաստաթղթի համաձայն՝ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, մասամբ՝ նրա գիրքը գովազդելու համար։

Գրքի թողարկումից կարճ ժամանակ առաջ Քոմին հրապարակել է «8647» թվերը կազմող խեցիների լուսանկար։

Ամերիկյան ժարգոնում «86»-ը կարող է նշանակել «ինչ-որ մեկին վերացնել», իսկ «47»-ը Թրամփի նախագահության հաջորդական թիվն է։ Արդարադատության նախարարությունը հրապարակումը մեկնաբանել է որպես կոդավորված սպառնալիք։

Փաստաթղթում նաև նշվում է Քոմիի և նրա գրական գործակալի միջև նամակագրությունը։ Երբ գործակալը մեկնաբանել է, որ սկանդալը նրան հայտնի է դարձրել, ՀԴԲ նախկին տնօրենը պատասխանել է. «Ես չէի պլանավորել, բայց եթե դա օգնի գրքի վաճառքին, ես համաձայն եմ դրա հետ»։

Քոմին չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը և գործը համարում է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորցած։ Պաշտպանությունը նշում է, որ «8647» թվերով ապրանքները լայնորեն վաճառվում են խանութներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռեալի» նախկին պաշտպանը նոր համագործակցություն է սկսել

«Ռեալի» նախկին պաշտպանը նոր համագործակցություն է սկսել Mon, 19 Oct 2026 22:00:24 +0400 «Հեթաֆե» ակումբի …