Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանն է

Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանն է

Thu, 20 Aug 2026 13:49:45 +0400


Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը ապրում էր Ձորաղբյուրում։ Անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։

Այս տարի հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ 1 ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։

Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարին։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Արամ Գևորգյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան Tue, 22 Sep 2026 14:41:24 +0400 «Հայաստան» …