Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան

«Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյան

Tue, 22 Sep 2026 14:41:24 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը գրում է․

«Նախորդ քառօրյայում՝ սեպտեմբերի 15-ին,առաջարկ-հայտարարություն էի արել։ Նպատակն էր ձեւավորել ԱԺ պատգամավորական պատվիրակություն եւ մեկնել Բաքու։ Նույն օրը պաշտոնական դիմում էի ուղարկել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Տեղադրում եմ ստորեւ.

ՀՀ ազգային ժողովի նախագահ

պարոն Ռուբեն Ռուբինյանին

Հարգելի պարոն Ռուբինյան,

Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն և գործուղել Բաքու։
Պատվիրակությունը առաջարկում եմ ձեւավորել հետեւյալ համամասնությամբ՝
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հինգ պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ երեք պատգամավոր, «Հայաստան» դաշինքից՝ երկու պատգամավոր։

Պատվիրակության գործուղման նպատակը՝

1. Հանդիպել Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և առնվազն մյուս տասնմեկ ՀՀ քաղաքացիներին։
2. Ծանոթանալ նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին։
3. Ստանալ նրանց դատավճիռները։
4. Հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին։
5. Առաջարկում եմ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների,Ֆրանսիայի,Ռուսաստանիդեսպաններին։

Պատվիրակության ղեկավարումը ստանձնեք Դուք։ Կազմակերպման հարցում փորձեք օգտագործել Արտաքին գործերի նախարարության խողովակը։

Անհնարինության դեպքումՙ առաջարկում եմ մեկնել Բաքու Վրաստանով՝ մեքենաներով, միջազգային ինֆորմացիոն ուղեկցությամբ։

Սեպտեմբերի 18-ին կարճառոտ պատասխան եմ ստացել ԱԺ նախագահից՝ «ընդունվել է ի գիտություն»։

Սա է ամենը, ինչ պետք է իմանալ եւ առնել ի գիտություն այս իշխանության Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան

Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Mon, 21 Sep 2026 16:47:58 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով